|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել են Արցախից զավթված Կովսականի շրջան և ծանոթացել այնտեղ կառուցվող միջազգային օդանավակայանի շինարարությանը: 3000 մետր թռիչքուղիով օդանավակայանի շինարարությունը սկսվել է այս տարվա մայիսին։
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն էլ նախատեսում է կառուցել նոր երկաթգիծ, որը կապելու է Արցախի Շահումյանի շրջանը (օկուպացված դեռևս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ) Քարվաճառի շրջանի հետ: Ադրբեջանի Դելիմամեդլի քաղաքից սկսվող՝ դեպի Քարվաճառ երկաթգիծը կունենա 88,8 կմ երկարություն: Շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետների մասին չի հաղորդվում։