Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Այն ամենը, ինչը կապվում է Ռուսաստանի հետ, պաշտպանել եւ պաշտպանում եմ: Միայն Ռուսաստանի հետ է հայ ժողովրդի փրկությունը»,-Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի կոմունիստկան կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` անդրադառնալով Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հայտնի նամակին:
Մեր այն հարցին` անկախ նրանից, թե ԼՂՀ-ն կմտնի՞ ՌԴ կազմի մեջ,թե ոչ, Թովմասյանն արձագանքեց. «ԼՂՀ հարցը բոլորովին այլ հարց է, և միջազային հանրությունը գիտի, որ ԼՂՀ-ն գտնվում է անկախ վիճակում: ԼՂՀ ժողովուրդը ինքն է որոշել է իր ճակատագիրը և ինքն է կանգնելու իր ճակատագրի մեջքին: Ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց` «եթե նրա նկատմամբ ոտնձգություն լինի, ապա Հայաստանն իր ամբողջ ուժով կպաշտպանի և’ ԼՂՀ անկախությունը, և’ ԼՂՀ ժողովրդին: Ես գտնում եմ, որ ԼՂՀ-ն պետք է լինի ազատ, անկախ և հայ ժողովրդի հետ միասին, էդ «տարածքային ամբողջականություն» արտահայտությունն էլ պետք է հանվի միջազգային հանրության լեզվից»:
Ռուբեն Թովմասյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Բալայանը փորձառու հրապարակախոս է, քաղաքականությանը տիրապետում է, կանգնած է ղարաբաղյան շարժման ակունքների մոտ և «գիտի, թե ինչ է գրում»: