|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ ԱԳՆ-ն Կիևին հեռահար զենքի մատակարարումն անվանել է Ռուսաստանի համար կարմիր գիծ։ Արևմուտքի կողմից Կիևին հեռահար կամ ավելի հզոր զենքի մատակարարումը կարմիր գիծ կդառնա Ռուսաստանի համար. այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Ինչ վերաբերում է այսպես կոչված կարմիր գծերին, մենք դրանք արդեն նախանշել ենք, դրանք առաջին հերթին հեռահար կամ ավելի հզոր զենքերի մատակարարումն են Կիևին, ինչպես նաև ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողություններին արձագանքելու կոնկրետ միջոցների կիրառումը»,- ասել է Պոլիշչուկը։
Դիվանագետի խոսքով, Ռուսաստանը բավականաչափ գործիքներ ունի դրանք իրականացնելու համար։