|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պակիստանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է Պակիստանի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Նադիմ Ռազայի հետ:
Ռազան շեշտել է, որ Պակիստանը շատ ուրախ է վերջին պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի և «գրավյալ հողերի ազատագրման կապակցությամբ»: Նա նշել է, որ Պակիստանը սատարում է Ադրբեջանի «արդար» դիրքորոշմանը ԼՂ հարցում:
Պակիստանցի գեներալը գոհունակություն է հայտնել երկու երկրների եղբայրական հարաբերությունների զարգացման կապակցությամբ՝ հավելելով, որ Ադրբեջանի զինված ուժերի հետ հարաբերություններում նախկին ռազմավարությունը կշարունակվի փորձի փոխանակման, համատեղ վարժանքների, փոխայցելությունների, ռազմական, կրթական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում:
Նադիմ Ռազան շեշտել է, որ Պակիստանի ռազմական գերատեսչությունը մեծ նշանակություն է տալիս ադրբեջանական բանակի հետագա հզորացմանը և կավելացնի ջանքերն այս ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ինչպես Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ հետագա ժամանակներում, ՀՀ գոյությունը չճանաչող Պակիստանը ամեն տեսակի օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին։