Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը ստորագրել են համաձայնագիր՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի իրագործման վերաբերյալ:
Անդրադառնալով համագործակցությանը՝ Մկրտչյանը շեշտել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում, այդ թվում կրթության ոլորտում: Կազմակերպությունը նախարարության հիմնական միջազգային գործընկերներից մեկն է, որի աջակցությունը մշտապես եղել է թիրախային: Նախարարն ընդգծել է, որ համընդհանուր ներառական կրթության հիմքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկու կարևոր գաղափար է դրել՝ մարդկային ճակատագրերի կառուցում և հասարակական համապատասխան վերաբերմունքի ձևավորում, որի հիմքում պետք է լինի բարությունը:
«Կամավորական շարժումները կրթական համակարգում խրախուսվում են և վստահ եմ, որ համընդհանուր ներառականության գաղափարի իրագործումը կդառնա հանրային բոլոր ոլորտներում գերակայություն: Մենք հանրային վերաբերմունք ձևավորելու խնդիր ունենք և այս հարցում ակնկալում ենք արդյունավետ աշխատանք քաղաքացիական հասարակության հետ »,- նշել է նախարարը և հույս հայտնել ԱՄՆ ՄԶԳ հետ կրթության ոլորտի ավանդական և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական ու կընդգրկի նաև գիտության բնագավառը:
Համագործակցության համաձայնագրով նախատեսվում է դրամաշնորհային աջակցություն հատկացնել կրթական համակարգին՝ շենքային պայմաններն առավել մատչելի դարձնելու և ներառական կրթության կազմակերպման համապատասխան սարքավորումներով ապահովելու համար: