|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եվրահանձնաժողովը առավել խիստ հսկողություն է սահմանել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատանքների նկատմամբ՝ ըստ Yerkir.am-ի, այն բանից հետո, երբ Taron Avia, Atlantis European Airways եւ «Ավիակոմպանիա Արմենիա»-ն ցանկացել են Եվրոպա չվերթներ իրականացնելու համար թույլտվություն ստանալ։ Taron Avia-ում հայտնաբերված լուրջ խնդիրները ազդել են թռիչքային անվտանգության վրա:
«Եթե ավիաընկերությունները շուտ դիմեին, խնդիրն ավելի շուտ կառաջանար: Հիմա մենք այդ խնդիրները մաքրում ենք»,-ասել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:
Ամեն ինչ վճարովի դարձնել․ Ռևազյանը քաղավիացիայում աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու սեփական բաղադրատոմսն է առաջարկել՝ վկայակոչելով միջազգային փորձը: «Հոլանդիայում օրինակ, եթե ավիաընկերություն ես գրանցում վճարում ես 25 հազար եվրո, Հայաստանում դա անվճար է: Քաղավիացիայում աշխատավարձերը շատ ցածր են և լավ մասնագետները գնում մասնավորում են աշխատում: Աշխատավարձերի բարձրացումը բյուջեի հաշվին չի լինելու, մենք պետք է գումարներ գանձենք մեր ծառայություններից»,-նշել է նա:
Օդային տեղական փոխադրող կունենանք հաջորդ տարի, մեկ ավիաընկերություն է դիմել քաղավիացիա, այս պահին փաստաթղթերն են ուսումնասիրվում, առանց անուններ հնչեցնելու տեղեկացրել է Ռևազյանը:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր Տաթևիկ Ռևազյանի հայտարարության մասին, թե՝ Wizz Air-ի համար որևէ գումար չի սուբսիդավորվել։