|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոլաոս Անաստասիադիսը Լևկոսիայում կայացած հանդիպման ժամանակ համատեղ դիրքորոշում են որդեգրել «Կիպրոսի խնդրի» վերաբերյալ. հայտնում է Greek Military Portal–ը։
Երկու առաջնորդները միասնության կոչ են արել՝ Կիպրոսի մասնատման խնդիրն ընդունելի կերպով լուծելու համար, որն առաջացել է 1974-ի թուրքական ներխուժումից հետո, ինչը հանգեցրել է հազարավոր զոհերի, զանգվածային բռնաբարությունների և ավելի քան 200,000 փախստականների:
«Այսօրվա այցը նուրբ ժամանակ է Կիպրոսի խնդրի համար»,- ասել է Հունաստանի վարչապետը`նշելով, որ այս հարցը քննարկվում է ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող հնգակողմ հանդիպման շրջանակներում:
«Ես հավաստիացրել եմ, որ թուրքական օկուպացիային վերջ տալը և ֆունկցիոնալ ու փոխընդունելի լուծում գտնելը շարունակում է մնալ Հունաստանի արտաքին քաղաքականության հիմնական ազգային գերակայությունը»,- ասել է Միցոտակիսը:
Նա արտահայտել է երկու կողմերի հավատարմությունը ՄԱԿ-ի որոշումներին, որոնք սահմանում են Կիպրոսի խնդրի լուծման «միակ համընդհանուր պարտադիր հիմքը»:
«Ցավոք, - հավելել է Միցոտակիսը, - Թուրքիան և Կիպրոսի թուրք նոր ղեկավարը գտնվում են ՄԱԿ-ի սահմաններից դուրս՝ պնդելով երկու պետությունների անհիմն դիրքորոշումը, որը մերժվում է ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի, այլ նաև ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից»։
«Անկարան և Թաթարը (Կիպրոսի թուրքական մասի նոր ղեկավարը) պետք է իմանան, որ երկխոսության վերսկսումը տեղի կունենա միայն այն շրջանակներում, որը ես ընդգծել եմ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «հարցի լուծումը չպետք է ծառայի Թուրքիայի նպատակներին»:
Միցոտակիսը կոչ է արել Թուրքիային՝ գործնականում ապացուցել, որ իսկապես ցանկանում է անկեղծ երկխոսություն, ինչպես նաև դադարեցնել անօրինական գործողություններն ու սադրանքները: