|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Իրանը պատրաստ է անվտանգության բնագավառում համաձայնագրեր կնքել Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների խորհրդարանական միության խորհրդաժողովի՝ Բաքվում ընթացող նիստի ընթացքում:
«Իրանը, որը հատուկ հետաքրքրություն ունի մուսուլմանական երկրների, հատկապես (Մերձավոր Արևելքի) տարածաշրջանի և մասնավորապես Պարսից ծոցի պետությունների նկատմամբ, հայտարարում է, որ պատրաստ է անվտանգության բնագավառում համաձայնագրերի կնքմանն (այդ պետությունների) հետ, որոնք կամրապնդվեն կայուն տնտեսական համագործակցությամբ: Դա թույլ կտա պաշտպանել նրանց ընդհանուր թշնամիներից և նրանց տարածքները դարձնել անվտանգ բոլոր ներդրողների համար»,- մեջբերել է նրա խոսքն Իրանի Tasnim գործակալությունը:
Ղալիբաֆն ընդգծել է, որ մուսուլմանական աշխարհի ապագան պետք է ձևավորվի «ոչ թե կործանարար մրցակցությամբ, այլ համագործակցության, տնտեսական ինտեգրացիայի» և «անընդհատ քաղաքական երկխոսության հիման վրա»: Նա նաև հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նախկինի նման պնդում է Մերձավոր Արևելքի երկրներից բոլոր օտարերկրյա ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը: