|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ նոր վարչակազմի հիմնական մրցակիցն է: Այս մասին նա ասել է պետդեպարտամենտում ելույթի ժամանակ. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը բախվում է «վերահաս ավտորիտարիզմի» և ՉԺՀ աճող հավակնություններին: Նա նաև հավելել է, որ, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստ է համագործակցել Չինաստանի հետ, եթե դա բխի իր շահերից: Բայդենը շեշտել է, որ Չինաստանը տնտեսական ոլորտում «քանդող» է:
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել էր, որ Բայդենը կվերանայի Չինաստանի հետ հարաբերությունները: «Բոլոր այն քայլերը, որոնք ձեռնարկվել են նախորդ վարչակազմի կողմից, ներկայումս վերանայվում են ազգային անվտանգության նկատմամբ մեր մոտեցման տեսանկյունից»,- ասել էր նա: