կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-16 16:05
Քաղաքական

ԵՄ պատվիրակության դեսպանը մատնանշել է Հայաստանում ներդրումների գլխավոր խոչընդոտը` կոռուպցիան

ԵՄ պատվիրակության դեսպանը մատնանշել է Հայաստանում ներդրումների գլխավոր խոչընդոտը` կոռուպցիան

Այսօր Երևանում կազմակերպվել էր ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 14-րդ նիստը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին, խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, ասաց, որ ԵՄ-ն առանձնակի ուշադրությամբ է վերաբերվում Հայաստանի հետ կապերի ձևավորմանը և հանձնառու է Հայաստանում օտարերկրյա ներդրումների մակարդակի բարձրացմանը: Ըստ նրա` Հայաստանի և ԵՄ-ի  միջև նոր համաձայնագրի ստորագրումը կարող է նոր մակարդակի բարձրացնել կողմերի համագործակցությունը:

Պյոտր Սվիտալսկին հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Ու թեև այդ  համաձայնագրի ազդեցությունը կարող է սահմանափակ լինել, սակայն, Սվիտալսու կարծիքով, այն կարող է շատ շահեկան դերակատարում ունենալ և նպաստել, որպեսզի ամրապնդվեն Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները և բարձրացվեն նոր մակարդակի:

Դեսպանը շեշտեց, որ պետք  է լուրջ ջանքեր գործադրել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: «Որևէ օտարերկրյա ներդրում չի գա, եթե երկրի իմիջի վրա ստվեր են գցում կոռուպցիայի դեմ պայքարի անբավարարության խնդիրները»,- ասաց Պյոտր Սվիտալսկին: