Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր անվտանգության միջավայրը և այն սպառնալիքները, որոնք կան ՀՀ շուրջը, բավական լուրջ սպառնալիքներ են։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Խոսում ենք հանդուրժողականության մասին, ինչպե՞ս մենք կարող ենք հանդուրժել այն վիճակը, երբ այսօր անվտանգության միջավայրը և այն սպառնալիքները, որոնք կան ՀՀ շուրջը, բավական լուրջ սպառնալիքներ են։ Եվ բազում սպառնալիքներից՝ թե ներքին, թե արտաքին ամենակարևոր սպառնալիքները դա քաղաքական ռեսուրսների և նաև մեր իմիջի ցածրացումն է և մեր՝ բանակցային գործընթացի մեջ դերակատարություն ու մասնակցություն ունենալու շատ ցածր մակարդրակը։
Երկրորդ, յուրաքանչյուր անվտանգության բաղկացուցիչ մասը տնտեսությունն է։ Եվ երրորդ ամենակարևոր խնդիրը՝ մենք փրփուրներից կախված վիճակում ենք՝ ժողովրդագրական խնդիրները հաշվի առնելով»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: