|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այս փուլում ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ հակամարտությունը Ղարաբաղում լուծված եւ սպառված է, սակայն հայկական պատվիրակությունը, ընդհակառակը, ցույց տվեց, որ կան չլուծված հարցեր, եւ Բաքուն խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթը: Այս մասին փետրվարի 2-ին Հայաստանի Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ նրա` այս համատեքստում որքան շատ Ադրբեջանին ուղղված կոչեր լինեն միջազգային հանրության կողմից` ԵՄ-ի, ԵԽԽՎ-ի կամ ցանկացած այլ կառույցի ամբիոններից, այնքան ավելի լավ: «Դա իր որոշակի ազդեցությունն ունի: Արդեն նշվել են գերիների հարցով Ադրբեջանի վրա միջազգային ճնշման առաջին դեպքերը»,- ասաց Ռուբինյանը: