|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 22-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երկու պետությունների խորհրդարանական հարաբերությունների զարգացումը, այս համատեքստում ընդգծել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դերը՝ որպես խորհրդարանական դիվանագիտության համակարգող օղակի:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն իր հարաբերությունները գործընկեր պետություների հետ կառուցում է՝ հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա:
Զրուցակիցները քննարկել են նաեւ հանձնաժողովի օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցեր, կարեւորել առավել ակտիվ խորհրդարանական դիվանագիտության իրացումը՝ երկու երկրների խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացման եւ համագործակցության խորացման միջոցով:
Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին վերաբերող հարցեր. հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել համաձայնագրի արագ վավերացման կապակցությամբ: