կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-14 14:57
Քաղաքական

Պետդեպի հայտարարությունը չափազանց սուր չեմ համարում. Ռուբեն Ռուբինյան

Պետդեպի հայտարարությունը չափազանց սուր չեմ համարում. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ պետդեպարտամենտի` ՀՀ-ից 83 հոգանոց խումբ Սիրիա գործուղելու վերաբերյալ հայտարարությունը չափազանց սուր չի համարում։ Ավելին,  նրա կարծիքով, ամերիկացի գործընկերները հասկանում են իրենց դրդապատճառների տրամաբանությունը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռուբինյանն ասաց, որ Սիրիա մասնագետների խումբ ուղարկելը կարևոր էր` ուղղված առաջին հերթին այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելուն:

Հանձնաժողովի նախագահը համակարծիք չէ այն մոտեցմանը, որ Սիրիա մասնագետների խումբ ուղարկելը կարող է խնդիրներ առաջացնել հայ֊-ամերիկյան հարաբերություններում։

Միացյալ Նահանգների դեսպանատունն արձագանքել էր Հայաստանից Սիրիա զորախումբ ուղարկելու որոշմանը՝ նշելով, որ իրենք չեն պաշտպանում Հայաստանի ներգրավվածությունը Սիրիայի զինված ուժերում`  լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե` ռազմական ուղղվածության: