Փոխարժեքներ
20 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ վրաց-ադրբեջանական սահմանի և Դավիթ Գարեջի վանական համալիրի սահմանազատման ու գծանշման խնդրի քաղաքականացումը երկրի համար հղի է ծայրաստիճան մեծ ռիսկերով:
«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ և կրկնելու եմ, որ ցանկացած կուսակցության կողմից Դավիթ Գարեջի համալիրի խնդրի ցանկացած քաղաքականացում չափազանց մեծ ռիսկ է պարունակում մեր երկրի համար, քանի որ դա այնքան զգայուն խնդիր է, որ բոլորս պետք է պատասխանատվություն ստանձնենք՝ քննչական գործընթացները շարունակելու համար։ Սա պետք է լինի ընդհանուր ազգային մոտեցում, ընդհանուր պետական մոտեցում: Բոլորս պետք է զերծ մնանք ցանկացած քայլից, բառից, որը նույնիսկ տեսականորեն կարող է նպաստել Դավիթ Գարեջիի հարցի քաղաքականացմանը»,- ասել է Գախարիանց:
Ըստ Գախարիայի՝ Վրաստանը պետք է զգույշ լինի ապագա բարդույթի և իր ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում:
«Բոլորս պետք է հասկանանք, որ սա շատ նուրբ հարց է: Յուրաքանչյուր բառ ունի ոչ միայն քաղաքական, սոցիալական կամ պատմական նշանակություն, այն գործնական նշանակություն ունեցող գործընթացների համար ուղիղ նշանակություն կունենա»,- ասել է Վրաստանի վարչապետը: