|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդի» տեղեկություններով` «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը վերջապես վրացիներին է վաճառել Հրազդանի ցեմենտի գործարանը: Վերջապես, որովհետեւ նա 4 տարի շարունակ փորձում էր վաճառել, բայց չէր ստացվում:
Քանի որ գործարարը Հայաստանում չէ, նրա հետ ուղղակի կապ հաստատել չհաջողվեց: Իսկ «Արմավիա»-ից, չբացառելով, որ գործարանը կարող է եւ վաճառվել, պնդեցին, թե գործարք, այնուամենայնիվ, դեռ չկա, եւ որ նույնիսկ ընթացքի մեջ էլ չէ: Այնուհանդերձ, մեր աղբյուրները հավաստում են, որ Միխայիլ Բաղդասարովը գործարանը վաճառել է:
Հիշեցնենք, որ Բաղդասարովը «Արմավիա»-ի շատ աշխատակիցների տուն է ուղարկել: