|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստանում է, որ երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իրավական պատասխանատվության կենթարկվի, և նրա գումարները կվերադարձվեն վրաց ժողովրդին: Այդ մասին նա հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում. հայտնում է РИА Новости-ն։
«Միակ մարդը, ով ստիպված կլինի պատասխան տալ, դա Իվանիշվիլին է։ Մինչ այդ նա բազմամիլիարդանոց կարողություն կկուտակի։ Մի բան ես լավ սովորեցի Ուկրաինայում՝ ինչպես պետք է վերադարձնել փախած օլիգարխների գումարները...»,- ասել է Սահակաշվիլին:
Նրա խոսքով՝ Իվանիշվիլին, բազմոցին պառկած, հրամաններ է տալիս և ղեկավարում երկիրը և ոչ մի բանի համար պատասխան չի տալիս, սակայն «նա ստիպված կլինի իրավական պատասխան տալ»։