Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պեկինի Ցինհուա համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի դեկան Յան Սյուտենը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ անկումը տեղի է ունենալու Բրիտանական կայսրության փլուզման սցենարի նման:
«Միացյալ Թագավորությունը երկար ժամանակ աշխարհի ամենահզոր տերությունն էր, որի անկումը տևել է երկար ժամանակ, այն տևել է մի քանի տասնամյակ»,- Սյուտենի խոսքը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նա նշել է, որ ցնցված կամ զարմացած չէ ԱՄՆ-ում տեղի ունեցող այս գործընթացից: «Ժամանակի ընթացքում բոլոր կայսրությունները կընկնեն, և հաջորդ հազարամյակում ոչինչ չի փոխվի: Մեծ տերություններն անցնում են երեք փուլ՝ լուսաբաց, լճացում և անկում», - Spiegel ամսագրին ասել է քաղաքագետը:
Սյուտենը նաև կարծիք է հայտնել, որ ապագայում Չինաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունը հիմնված կլինի տեխնոլոգիական գերազանցության ձգտման վրա: