Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականից Ռուսաստանում աշխատունակ տարիքի բնակչության մասնաբաժինը կսկսի նվազել: Համաշխարհային բանկի նման կանխատեսումները ներառված են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների տնտեսությունների՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսվա զեկույցում. հայտնում է regum.ru-ն։
Նշվում է, որ մինչև հաջորդ տարի այդ ցուցանիշը կհասնի գագաթնակետին՝ գրեթե 65%-ի, որից հետո կնվազի: Եվ մինչև 2075 թվականը երկրի աշխատունակ բնակչության մասնաբաժինը կնվազի մինչև 55%:
Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի՝ նույն իրավիճակը դիտարկվելու է Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:
«Մինչև 2020 թվականը աշխատուժը կհասնի իր գագաթնակետին տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում: Ծերացմանը զուգահեռ՝ աշխատուժը կսկսի նվազել` 2040 թվականին հասնելով 55–58 %-ի, իսկ 2075-ին ՝ 50–55% –ի, ինչը կանդրադառնա յուրաքանչյուր երկրի տնտեսության բոլոր ասպեկտների վրա»,- հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՀԲ զեկույցին հղումով։
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կողմից նախապատրաստված՝ Ռուսաստանի 2020-2022 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակչության բնական աճը կսկսվի 2024 թվականից ոչ շուտ: 2020–2022 թվականներին բնակչության աճը տեղի է ունենալու միգրացիայի հաշվին, 2023 թվականից ՝ ինչպես բնական, այնպես էլ միգրացիայի աճի պատճառով: Արդյունքում՝ Ռուսաստանի բնակչությունը 2022 թվականին պետք է աճի մինչև 147,6 միլիոն մարդ, իսկ մինչև 2024 թվականը կարող էր հասնել 148.3 միլիոն մարդու: