Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ալյանս» կուսակցությունը հանրահավաք է հրավիրելու և նպաստելու է համընդհանուր դիրքորոշման ձևավորմանը, այսօր հրավիրված ընդլայնված համաժողովին հայտարարեց կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։
«Ու եթե հասարարական պահանջ եղավ, որ տեղի ունենան ընտրություններ, մենք հո չենք սպասելու, որ իշխանությունը որոշի՝ ընտրություն անի, թե չանի։ Մենք պետք է ինքներս այդ գործընթացը գեներացնենք», - ասաց նա։
«Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին, մասնակցելու է սեփական թիմով։
«Եվ քանի որ դա միակ համապետական ընտրությունն է, որի միջոցով հնարավոր է ձևավորել քաղաքական մեծամասնություն կամ մեծամասնության մաս և առաջադրել վարչապետի թեկնածու, ապա «Ալյանսը» գնալու է իր սեփական ցուցակով, իր սեփական վարչապետի թեկնածուով», - հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը։