|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունները, թե «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների միջև քննարկումներ ու բանակցություններ են ընթանում 2018-ին վարչապետի միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ:
«Նմանատիպ որևէ բանակցություն և գործընթաց չկա: Առիթ եղել է ասելու, որ ընդհանրապես վարչապետի թեկնածության հետ կապված հարց այսօր «Ծառուկյան» խմբակցության օրակարգում չկա: Երբ լինեն քննարկումներ, երբ լինի այդ հարցի հետ կապված նոր ասելիք, մենք անպայմանորեն լրատվամիջոցներին և հանրությանը տեղյակ կպահենք»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Իսկ արդյո՞ք կոալիցիա կկազմեն ՀՀԿ-ի հետ, թե՞ ոչ, պատգամավորը դարձյալ նշեց, որ իրենց օրակարգում նման հարց չկա:
Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության քննադատությանը, ապա Իվետա Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատությունները երբեք ինքնանպատակ չեն եղել, այլ բխել են հասարակությանը հուզող խնդիրներից: Նրա խոսքով` իրենք ունեն իրենց քաղաքական օրակարգը և առաջնորդվում են միայն իրենց օրակարգով:
«Հնարավո՞ր է ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին` որպես վարչապետի թեկնածուի» հարցին Տոնոյանը պատասխանեց, որ ինքը «հնարավոր է, գուցե» ձևակերպումներով հարցերին չի պատասխանում, բացի այդ` նշեց, որ վարչապետի հարց իրենց օրակարգում չկա: