|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով` «ի հեճուկս տարբեր սցենարներ եւ միզանսցեններ շրջանառության մեջ դնողների». հայտարարել է ԲԿՀ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա իր վրդովմունքն է հայտնել կուսակցության եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ վերջերս սկսված արշավի կապակցությամբ. «Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ արշավը ԲՀԿ-ի դեմ սկսվեց հենց այս օրերին, երբ բոլորը «մոռանալով» նախկին ամենալրջագույն մեղադրանքներն ու վիրավորանքները՝ հրապարակային երկխոսության գործընթաց են սկսել»:
Պատգամավորը հայտարարել է, որ ԲՀԿ-ն պատրաստ է եւ ունի բոլոր ռեսուրսները՝ դիմակայելու պատվիրված արշավներին, «որովհետեւ մենք մեր թիկունքում ունենք հանրային մեծ աջակցություն»: