Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ չկա: Քաղաքական գործիչն ունենում է կուսակցական պատկանելություն կամ քաղաքական դիրքորոշում: Կա Ռոբերտ Քոչարյան նախկին նախագահ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Հարցը վերաբերում էր նրան, թե իբր ՀԱԿ-իշխանություն համագործակցությունն ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ, ով իբր քաղաքական դաշտ վերադառնալու ծրագրեր ունի:
«Երբ Ռոբերտ Քոչարյանը կարտահայտի իր քաղաքական դիրքորոշումը, այն ժամանակ էլ ես կխոսեմ նրա մասին»,- ասաց Պ. Հայրիկյանը:
Իսկ հակադարձմանը, թե, փաստորեն, Ռ. Քոչարյանից վտանգ չի սպասվում, նա պատասխանեց. «Դուք ճիշտ եք ասում, որ Ռոբերտ Քոչարյանը վտանգ է, քանի որ ապաքաղաքական գործիչը քաղաքական դաշտում նույնն է, ինչ բժիշկների աշխարհում ամենալավ կոշկակարը»:
Հարցի վերաբերյալ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, թե չի կարծում, որ այդ ենթադրությունները ճիշտ են. «Վերջին հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդը, ըստ էության, մարտի 1-ի քաղաքական պատասխանատվությունը հանեց իշխանությունների վրայից: Ասվեց հետեւյալը, որ քաղբանտարկյալներին նախագահն իր` օրենքի սահմաններում ունեցած լիազորություններով կարող է ներում շնորհել: Իսկ ներում շնորհում են հանցագործություն կատարածներին: Մարտի 1-ի հարցը Լեւոն Տեր-Պետրոսյանը գցում է դատաիրավական դաշտ: Այս դեպքում քաղպատասխանատվությունը երկրորդ պլան է մղվում, եւ չեմ կարծում, թե պայքարը Ռոբերտ Քոչարյանի դեմ է»: