|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է, որ իրենք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով: «Փոքր քաղաքական ուժերը պիտի միավորվեն»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը:
Նա պարզաբանել է, որ ԲՀԿ-ն կոալիցիոն հուշագիրը ստորագրել է, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վստահ զգա իրեն միջազգային բանակցություններում:
Հարցին` հնարավո՞ր է, արդյոք, իր թեկնածությունն առաջադրի 2013 թ. կայանալիք նախագահական ընտրություններին, Ծառուկյանը կատակով պատասխանել է. «Այդ մասին հաջորդ դասին...»: