կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-29 23:04
Քաղաքական

Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն կմասնակցի 195 թեկնածուով

Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն կմասնակցի 195 թեկնածուով

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածուների ցուցակը:

Ըստ այդմ, Երեւանի ավագանու ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կմասնակցի 195 թեկնածուով:

Երեւանի ավագանու ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակը կգլխավորի ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իսկ 195-րդ համարը ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն է:

Ներկայացնում եմ ԲՀԿ 20 թեկնածուներին

1.Նաիրա Զոհրաբյան - ԱԺ պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ

2.Պետրոս Ղազարյան - «Ուրվագիծ» հազորդման հեղինակ-վարող

3.Արման Աբովյան - քաղաքագետ

4.Միքայել Մանրիկյան - պրոֆեսոր, բժշկական համալսարան

5.Արմեն Ներսիսյան - «Համերաշխություն» ՀԿ նախագահ

6.Նազիկ Ավդալյան - ծանրորդ

7.Մարկոս Հարությունյան - շուկայի զարգացման մենեջեր

8.Արմեն Այվազյան - ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Նազարյանի օգնական

9.Ջիվան Պողոսյան - Երեւանի ավագանու ԲՀԿ նախկին խմբակցության ղեկավար

10.Հռիփսիմե Առաքելյան - լրագրող, Կամերային թատրոնի տնօրեն

11.Լյուդմիլա Սարգսյան - ՍԴՀԿ նախագահ

12.Քրիստինա Վարդանյան - բժիշկ, բնապահպան, ԵՊՀ դասախոս

13.Գոռ Դարբինյան - իրավաբան

14.Գեւորգ Սեկոյան - մենեջեր

15.Հայկ Վարդանյան - ԲՀԿ Արաբկիր շրջանի պատասխանատու

16.Վարդան Ավետյան - ՀՀ մտավոր սեփականության գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի գլխավոր մասնագետ

17.Էվելինա Խաչատրյան - Իսակովաի անվան 132 դպրոցի դասվար

18.Վարդան Միրզոյան - ԲՀԿ Շենգավիթի պատասխանատու

19.Ռաֆայել Այվազյան - ԲՀԿ Կնետրոն վարչական շրջանի պատասխանատու

20.Մարտիկ Իսախանյան - «Տորք Անգեղ» սպորտ դպրոցի փոխտնօրեն