|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որում նշել է՝ Բաքուն իրեն առաջարկել է 50 000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրքը չհրատարակելու համար:
Tert.am-ի հաղորդմամբ՝ այս աղմկահարույց հայտարարությունը Բուչիչն արել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նաև տեղադրել է էկրանակադր, որն ապացուցում է կաշառքի փորձը:
«Ադրբեջանի նախագահ Ալիևն, ամենայն հավանականությամբ, լսել է իմ հրապարակման մասին: Ես առաջարկ եմ ստացել 50 000 ԱՄՆ դոլարի դիմաց չհրապարակել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները: Իմ պատասխանը Բաքվին՝ ԱԶԱՏԵՔ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ»,- գրել է քաղաքական գործիչը:
Գրառմանը կից նա նաև հրապարակել է էկրանակադր, որն ապացուցում է կաշառքի փորձը:
Այս առնչությամբ Բուչիչին ուղարկված հաղորդագրությունում նշվում է, որ «եթե նա համաձայն է, ապա պետք է հունվարի 25-ին Բաքուն պատկերող լուսանկար հրապարակի իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում»: