Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը էթնիկ հանցագործությունների մասին
Ներգաղթյալների վերաբերյալ քննարկումներում շատ են սուտը և միֆերը: Գլխավոր սուտն այն է, որ էթնիկ հանցագործությունները Միջին Ասիայից և Կովկասից տեղափոխվել են Ռուսաստան:
Սակայն, բարի' պարոններ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱՊՀ երկրներից ներգաղթյալների գործած հանցագործությունները 2012-ին ՌԴ-ում ընդհանուր իրավախախտումների ընդամենը 1.6%-ն են կազմել (2 մլն 300 հազարից 37 հազարը): Ընդ որում` պետք է հաշվի առնել, որ այդ 1.6%-ի մեջ մտնում են նաև Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիները:
Մոսկվայում իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ միգրանտների թիվն այստեղ անհամեմատ մեծ է: Սակայն այստեղ ևս, 2012-ի տվյալներով, ԱՊՀ երկրներից ներգաղթյալների գործած հանցագործությունները ընդհանուր իրավախախտումների 5%-ն (173 հազարից 9 հազարը) են կազմել: Եվ, հաշվի առնելով Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներ առկայությունը, ստացվում է, որ կովկասցիների գործած հանցագործությունները 5%-ից քիչ են:
Նյութը՝ Эхо Москвы-ից