|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը հայտարարել է, որ Ադրբեջանն իրեն առաջարկել է 50,000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրք չհրապարակելու համար։
Այս աղմկահարույց հայտարարությունը Բուչեկն արել է ֆեյսբուքյան իր էջում: Նա նաև տեղադրել է սքրինշոթ, որն ապացուցում է կաշառքի փորձը:
«Նախագահ Ալիևը, հավանաբար, լսել է իմ հրապարակման մասին: Ես առաջարկ ստացա չհրապարակել Ադրբեջանի՝ Արցախում հայերի դեմ իրականացրած ռազմական հանցագործությունները՝ 50 000 ԱՄՆ դոլարի դիմաց: Իմ պատասխանը Բաքվին՝ ԱԶԱՏԵԼ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ»,- հայտարարել է լեհ գործիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուչեկն ավարտել է իր Ալիևին Հաագայում դատելու համար սկսած ստորագրահավաքը՝ հավաքելով 100 հազարից ավելի ստորագրություն։