«Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ծանոթության «զոհ» է դարձել ՀՀ ֆինանսների նախարարության 24-ամյա աշխատակիցը. հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Կայքի տեղեկություններով՝ Ֆիննախի աշխատակիցը ֆեյսբուքով ծանոթացել է մի կնոջ հետ, ով ներկայացել է օտարերկրացու անունով։
Կարճ ժամանակ անց կինն սկսել է շանտաժի ենթարկել երիտասարդին՝ ասելով, թե ձեռք է բերել նրա մերկ տեսագրությունը եւ այն սոցցանցում չհրապարակելու դիմաց պահանջել 15.000 եվրո»,- կարդում ենք կայքում: