|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր այն հայտարարությանը, որ պատրաստ է դատի տալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, եթե նա չհրապարակի այն աշխատակիցների անունները, որոնք պարգևավճարներ են ստացել:
Երևանի քաղաքապետարանի 2019թ. բյուջեում պարգևավճարների բյուջեն ավելացել է 1 միլիարդ 200 միլիոն դրամով:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, նշեց, որ իրենք դիմել են արդարադատության նախարարություն, որպեսզի հասկանան` իրավունք ունե՞ն հրապարակելու պարգևավճար ստացող աշխատակիցների անունները, որպեսզի այն չհամարվի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի ոտնահարում:
Դիտարկմանը, թե նախորդ իշխանությունների ժամանակ այդ ցուցակները հրապարակվել են, Մարությանն արձագանքեց, որ նախորդ իշխանությունների ժամանակ դրանք հրապարակվել են մեկ անգամ` մեկ տարի առաջ, և դա չի նշանակվում, որ դա օրենքի խախտմամբ չի արվել: «Մենք այդ ցուցակները հրապարակելու որևէ խնդիր չունենք, սակայն նախ պետք է հասկանանք` օրենքը մեզ թույլատրո՞ւմ է նման բան անել»,- ասաց նա:
Հարցին, թե կարո՞ղ է գոնե մոտավոր թիվ ասել` որքա՞ն է եղել պարգևատրման ամենամեծ գումարը, Երևանի քաղաքապետը պատասխանեց, թե չի հիշում: