Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ԿԳՄՍ մշակույթի գծով փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:
-Լինելով մշակույթի ոլորտի փոխնախարար, մշակույթի ոլորտի գործիչ՝ ի՞նչ զգացում ունեցաք, երբ տեսաք, թե ինչպես է Իլհամ Ալիեւը շրջում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։
-Բնականաբար՝ շատ ծանր։ Ուրիշ զգացում ունենալ հնարավոր չէր։ Էմոցիոնալ եւ հուզական առումով՝ անշուշտ, շատ ծանր։
-Նույնպիսի զգացում ունի նաեւ մեր հասարակությունը եւ ձեզ է մեղադրում, որ այսօր Շուշին մերը չէ։
-Ի՞նձ…
-Իշխանության ներկայացուցիչ եք Դուք։
-Ես մշակույթի ներկայացուցիչ եմ եւ չեմ կարող ինձ համարել քաղաքական թիմի ներկայացուցիչ։ Ես մշակույթի ոլորտն եմ համակարգում, որը դուրս է, վերկուսակցական է, մաքուր է բոլոր տեսակի կուսակցական նկրտումներից։
-Դուք չե՞ք կիսում իշխանության ներկայացուցիչների կարծիքները, տեսակետները։
-Ես մշակույթի վերաբերյալ եմ հոգ տանում, իմ ոլորտը մշակութային ժառանգությունն է։ Եվ այս առումով, նույն Արցախի հետ կապված, բավական գործեր արվել են, որոնց մասին ես չեմ խոսում, որովհետեւ դրանց մասին այս պահին պետք չէ խոսել։
-Մշակութային արժեքների կորստի վտանգ չե՞ք տեսնում. երկու անգամ թշնամին ռմբակոծեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, բոլորովին վերջերս Հադրութում հայկական խաչքար պղծեցին։
-Միանշանակ, տեսնում ենք, եւ դա մերժելի է։ Բնականաբար, մեր բոլոր հուշարձանները, մշակութային հետքերը, մեր ինքնության անձնագրերը, որ թողել ենք մեր կորսված Հայրենիքում, անշուշտ, բոլորը վտանգված են։ Ցավը նաեւ այն է, որ անգամ միջազգային կառույցները չեն կարողանում պատշաճ վերահսկողություն կազմակերպել։ Դեկտեմբերի վերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնախումբ պետք է մեկներ մշտադիտարկման, որի մուտքն արգելվեց Ադրբեջան։ Նրանք ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ վերահսկողություն իրականացնել կամ հետեւել հուշարձանների վիճակին ուղղակի անհնար է։
-Ի՞նչ հիմքով ենք կրկին հույս կապում միջազգային հանրության հետ, երբ պատերազմի ողջ ընթացքում հայանպաստ որեւէ աջակցություն չցուցաբերվեց։
-Մենք մեր հույսը չենք կապում միջազգային հանրության հետ։ Պարզապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը կոչված է մշակութային արժեքների պաշտպանությանը, Հայաստանը եւ Ադրբեջանը եւս անդամ են, բնական է, որ պետք է սպասում լիներ միջազգային, ոչ քաղաքական, մշակութային կառույցներից։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիանա Սարգսյան