|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հայֆիլմ»-ը պետականացնելուց հետո մշակույթի նախարարությունը հանձն է առել այնտեղ եղած ֆիլմերը թվայնացնելու գործընթացը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը հայտնեց, որ շուրջ 300 ֆիլմ կա, որոնք պետք է թվայնացնել, և ամեն տարի պետբյուջեի հաշվին կթվայնացվի 7 ֆիլմ:
«Ճիշտ է, սա մի քիչ բարդ ու թանկ գործ է, բայց կարևորն այն է, որ մենք մեր ուզած որակով ենք թվայնացնում ֆիլմերը: Ինչ վերաբերում է «Հայֆիլմի» գործարկմանը, ապա պետք է նշեմ, որ պետությունը հնարավորություն չունի այն վերականգնելու. մեծ ներդրումներ են պետք, պետությունն այս պահին չի կարող ոտքի կանգնեցնել «Հայֆիլմը»: Մենք մեր հերթին փորձում ենք գոնե եղած ժառանգությունը պահպանել»,- ասաց Պողոսյանը:
Նա նշեց նաև, որ 2015-ին 18 ֆիլմ է թվայնացվել: