|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ՄԻՊ-ի այսօրվա պահվածքը եկավ ամրապնդելու այն մոտեցումը, որ այդ կարևոր դիրքում մարդ է, ով բացառապես սպասարկում է իշխանության նախասիրությունները:
ՄԻՊ-ն ինքը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ և նրա պահվածքն առանձնապես չի տարբերվում քպ-ական դեմքերի վարքագծից:
Շատերի համար որևէ նոր կամ անսպասելի բան չի եղել, սակայն նման դեպքերում պետք է արձանագրումներ անել և շարժվել` նկատի ունենալով ամրագրված փաստերը»: