Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պարո՛ն Հակոբյան, ինչպես եք զգում Ձեզ ընտրություններից հետո, այսպես սկսեցինք զրույցը ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետ և նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի հետ: «Վատ»,֊կարճ պատասխանեց պարոն Հակոբյանը, ով ևս հույսեր ուներ, որ այս ընտրություններով գոնե Արցախը թուրքին հանձնած Փաշինյանը վերջապես կհեռանա իշխանությունից: Նրա համար սպասելի չէր ընտրությունների նման արդյունքը:
-Իսկ վերլուծե՞լ եք, ինչպե՞ս ստացվեց, որ ժողովուրդը նորից ձայն տվեց:
-Ես քաղաքական գործիչ չեմ, չգիտեմ:
-Ասում են՝ բանակն էլ է քվեարկել նրա օգտին, զինվորականները, սահմանապահները:
Չեմ կարող ասել, քվեարկությունը գաղտնի է, դրանք բոլորը ենթադրություններ են:
-Մարդիկ հիշում են, որ նախկինում էլ է բանակը քվեարկել իշխանությունների օգտին, զինվորներին միայն թիվ 3-ի քվեաթերթիկներն են տվել, որ գցեն արկղը:
-Ո՛չ նախկինում է այդպես եղել, ո՛չ էլ հիմա է այդպես եղել: Մի՛ վիրավորեք զինվորականներին:
-Այսինքն՝ վստա՞հ եք, որ զինվորականներին չեն ուղղորդել:
-Ես բոլոր դեպքերում, 8 տարի 2 համապետական ընտրություններ եմ կազմակերպել, երբևիցե որևէ մեկին չեմ պարտադրել՝ գնալ ձայն տալ որևէ ուժի:
-Դուք չեք պարտադրել, գուցե Ձեր գործընկերներն են պարտադրել կամ նախարարը:
-Նախարարն իմ միջոցով պիտի աներ, չէր կարող առանց ինձ անել:
-Լավ, ի՞նչ է սպասվում մեզ հիմա, ընդդիմադիր ուժերն անցան Աժ, գնալու են հինգ տարի խորհրդարանում պայքարեն:
-Եվ շատ ճիշտ են անելու:
-Ինչո՞ւ:
- Որովհետև ընտրության արդյունքը դա է, և պիտի հաշտվես այդ ընտրության հետ: Պիտի ընդունես քո սխալները, թե ինչի համար քեզ ձայն չեն տվել, հետևություններ անես և գնաս քո պայքարը շարունակես:
-Բայց ասում են, որ մենք չենք հաշտվելու Նիկոլ Փաշինյանի գոյության հետ:
-Ճիշտ են անում, թող չհաշտվեն: Չհաշտվելը չի նշանակում հանձնվել: Դրա համար պիտի պայքարես: Ոչ մեկը սկուտեղի վրա քեզ չի բերելու այդ հաղթանակը պարգևի:
-Այսինքն՝ սկզբում 7 ամիս պայքարեցին՝ ոչինչ չստացվեց, հետո որոշեցին ընտրություններով պայքարել, հիմա էլ ևս 5 տարի են պայքարելու:
-Ուրեմն վատ են պայքարել, ուրեմն լավ պիտի պայքարեն:
-Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ընդդիմությունը՝ սխա՞լ:
-Չեմ կարող մի մարդու ճիշտ համարել, որը մեր երկիրը հանձնել է հակառակորդին:
-Այդ դեպքում ինչո՞ւ են այդ մարդիկ, որոնք ևս այդպես են կարծում, մաս կազմում մի խորհրդարանի, որտեղ մեծամասնությունը Արցախը թուրքին հանձնած մարդու կուսակցությունն է:
-Այնպիսի մարդու, որը երկիրը հանձնել է, ցավոք, մեր երկրում նրա համակիրները շատ են:
-Իսկ իրենք՝ Քոչարյանը, Վանեցյանը, մյուսները, այդքանը չէի՞ն պատկերացնում:
-Դու պատկերացնում ես, քեզ հարց եմ տալիս, որ մեր երկրում այդպիսի մարդիկ շատ կլինեին:
Իմացիր՝ ամեն ազգի մեջ սերուցքը քիչ է լինում: Էդ սերուցքն ուղղակի ճիշտ տեղում ճիշտ ժամանակին ճիշտ աշխատանք պիտի տանի, որ էն մնացած թանը բերի իր մոտ:
-Իսկ չե՞ք կարծում, որ սխալը նոյեմբերի 9-ի գիշերը այս հարցը չլուծելու մեջ էր:
-Ոչ, ես կողմ չեմ այդպիսի իշխանափոխության, դա մեր երկիրը 50 տարի հետ կտանի: Մենք սովոր ենք ամեն առավոտ արթնանանք և ինչ- որ լավ բան ունենանք: Որպեսզի լավ բան ունենանք, պետք է տարիներով քրտնես, աշխատես: Էդպես չի ստացվում՝ մի օրում լավ բան ունենալ: Այ, անցած իշխանությանը որ չեն սիրում, իրենք որոշել են, որ մի օրում կարող են բանակը սարքել: Նախկինները վատն են եղել, մերոնք բանակը սարքել են: Մի օրում կարողանում ես քանդել, բայց սարքելու համար տասնյակ տարիներ են պետք:
-Հիմա ձեր՝ տարիներով սարքածը մարդիկ մեկ օրում քանդեցին և 5 տարի էլի քանդելու են:
-Ժողովուրդը չկարողացավ գնալ դժվարության: Բոլոր ժողովուրդներն ինչ-որ ժամանակ տառապանք են կրում, որպեսզի երկիր սարքեն, մեր ժողովուրդը դրան ունակ չէ, մեր ժողովուրդն ուզում է հենց վաղը լավ ապրել, դրա համար և անընդհատ վատ է ապրելու»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։