Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան CFR ինստիտուտը, որին Անկարան համարում է ԱՄՆ «խորքային պետության» ներկայացուցիչ, հրապարակել է մոլորակում հնարավոր ռազմական բախումների ցուցակ՝ հստակ նշելով Թուրքիայի հավակնությունների պատճառով Թուրքիայի և Հունաստանի միջև հնարավոր ռազմական բախման հավանականությունը:
Հակամարտության հնարավոր բռնկումները բաժանված են երեք կատեգորիայի, և 2021 թ. պետք է սպասել հակամարտությունների բռնկումներ։ Հատկանշական է, որ հույն–թուրքական պատերազմն, ըստ ամերիկյան ուղեղային կենտրոնի, ավելի հավանական է այս տարի, քան հայ–ադրբեջանական պատերազմը։ Թուրքիան և Հունաստանը գտնվում են երկրորդ կատեգորիայում, իսկ Հայաստանը՝ 3-րդ (ավելի քիչ հավանական, բայց սպասելի)։
Տարածաշրջանում առաջին կատեգորիայի երկիր է ներկայացվում Իրանը, որը 2021 թ. կլինի պատերազմական թատերաբեմում։ Առաջին կատեգորիայում են նաև ՌԴ–ն (Ուկրաինան երկրորդ կատեգորիայում է), ինչպես նաև Սիրիան, Աֆղանստանը, Վենեսուելան, ԱՄՆ–ը, Թայվանը, Չինաստանը, Հս․ Կորեան
Ուսումնասիրության արդյունքները, որոնք գնահատել են ԱՄՆ ազգային անվտանգության դեմ ռիսկերը, տպավորիչ են: Այս ուսումնասիրությունն իրականացվում է ամեն տարի 2008 թվականից, և երբ այն պատրաստվում է, ուղարկվում է ԱՄՆ կառավարության պաշտոնյաներին, գիտնականներին և արտաքին քաղաքականության փորձագետներին՝ խոր ուսումնասիրություն կատարելու համար:
Մոտ 550 մարդ պատասխանել է հարցաթերթիկին, որում նրանք առաջնահերթություն են տալիս հայտնաբերված 30 հավանական վտանգներին, որոնք կարող են 2021 թվականին հակամարտության հանգեցնել:
Նշվում է, որ ուսումնասիրությունը չի անդրադարձել այնպիսի հարցերի, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, բնական աղետները, տնտեսական և սոցիալական խնդիրները կամ ներքին հուզումների ռիսկը, որոնք կարող են սպառնալ ԱՄՆ անվտանգությանը: Ուսումնասիրությունը կենտրոնացել է բացառապես ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի զինված ուժերի «իմաստուն օգտագործման» վրա:
Զեկույցում նշվում է, որ Սառը պատերազմի ավարտից ի վեր ԱՄՆ-ի յուրաքանչյուր կառավարություն տարեկան պետք է զբաղվի միջինը 15 արտաքին (փոքր կամ մեծ) ռազմական ճգնաժամերով, և ընդգծում է, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը կարող է կարգավորել այդ իրավիճակները:
Բացի այդ՝ աշխարհում չնախատեսված իրավիճակները կարող են լուրջ վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի շահերի համար, այնպես որ՝ նախազգուշական միջոցներ պետք է ձեռնարկել քանի դեռ շատ ուշ չէ: Մասնավորապես՝ նոր անսպասելի պայմանները, որոնք կարող են բախման հանգեցնել, ներառում են Եթովպիան, չին-հնդկական հակամարտությունը, Լիբանանի քաղաքացիական պատերազմը, Հունաստանի և Թուրքիայի հավանական հակամարտությունը, Ռուսաստանում անկարգությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլ հնարավոր պատերազմը: