|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնում առաջին անգամն է Հայաստանում: Նրա հետ Հայաստան են ժամանել նաև Վրաստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարները և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը:
«Վրաստանի վարչապետի այցը կապ չուներ սահմանին տիրող իրավիճակի հետ, որովհետև ՀՀ վարչապես Հովիկ Աբրահամյանը նրան ավելի վաղ էր հրավիրել Հայաստան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Վրացագետի հավաստմամբ Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները փոխանակվել են տեսակետներով ու կարծիքներով. թե ինչ պետք է տեղի ունենա տարածաշրջանում: Խոսել են նաև էներգետիկայի հետ կապված խնդիրների մասին:
Ըստ բանախոսի՝ Վրաստանի վարչապետը հաջորդը կայցելի Թուրքիա՝ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու համար և Ադրբեջան:
Վրաստանի համար, որպես երկու կողմերի հետ լավ հարաբերություննր ունեցող կողմ, այդ այցելությունները կարևոր և ճիշտ են.«Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Վրաստանի համար ևս վտանգ է ներկայացնում և երկու երկրների հետ ունենալով լավ հարաբերություններ փորձում է սատարել երկու երկրներին էլ, որպեսզի խնդիրը ունենա խաղաղ լուծում»,-նշեց Ջ. Մելիքյանը: