Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) կօգնի փակել այն բացը, որը թողել է Մեծ Բրիտանիան եվրոպական համայնքից անջատումից (Brexit) հետո: Այս կարծիքը երեքշաբթի հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ երկրների դեսպանների առջև Անկարայում ելույթ ունենալիս:
«Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին միության համար գոյաբանական ընտրություն կլինի, դա կօգնի լրացնել Brexit-ից հետո մնացած բացը»,- ասել է նա:
Բացի այդ, ըստ Թուրքիայի նախագահի, «Արևելյան Միջերկրականը պետք է դադարի մրցակցության կամ առճակատման ասպարեզ լինել»: «Անհրաժեշտ է համագործակցություն հաստատել, որը կհամապատասխանի տարածաշրջանի բոլոր կողմերի շահերին»,- շեշտել է Էրդողանը՝ հույս հայտնելով նաև, որ «հունվարին Հունաստանի հետ սկսվող բանակցությունները կազդարարեն նոր դարաշրջան» Անկարայի և Աթենքի հարաբերություններում:
Վերջին ամիսներին Թուրքիայում ակտիվացել է հռետորաբանությունն այն մասին, որ հանրապետությունն իրեն տեսնում է որպես Եվրամիության մաս: Նոյեմբերին Էրդողանը ԵՄ-ին կոչ էր արել կատարել իր խոստումները, այդ թվում`հանրապետության լիիրավ անդամակցության վերաբերյալ: Նա նաև ասել է, որ Թուրքիան վճռական է Եվրոպային ինտեգրվելու հարցում և ձգտում է կառուցել իր ապագան Եվրոպայի հետ: