|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Բուհական համակարգը չպետք է ոչնչացվի՝ մեկ տեղում կենտրոնացնելու հաշվին, վտանգավոր է»,-այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՄՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ․ Խաչատուր Ստեփանյանը՝ անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին։
«Ասում են՝ Երևանում որև է ԲՈՒՀ չպետք է լինի․ սա գիտե՞ք ինչ է նշանակում, որ Երևանը պետք է զրկվի կարևոր մասից՝ իր կոլորոտից, կրթամշակութային իր նկարագրից և դառնալու է անդեմ քաղաք, իսկ եթե Երևանը դառնում է կրթությունից, մշակույթից զրկված, դա վտանգավոր է»,-ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրատեսական չէ ակադեմիական քաղաքի կառուցելն ու պահելը։
«Վտանգավոր թեզեր են շրջանառում․ սկզբում՝ «զոհվել են հանուն ոչնչի», հիմա էլ՝ «Երևանում ԲՈՒՀ չպետք է լինի»,-նշում է Խաչատուր Ստեփանյանը։
Նչրա խոսքով՝ Երևանը զրկելով ուսանողությունից, բացը լրացվելու է անհայտ տարրերով։
Մանրամասն՝ տեսանյութում։