Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը, որը Թուրքիայի խորհրդարանը դեռ չի հաստատել։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան տարածած մամուլի հաղորդագրությունը։
«Նրանք քննարկել են ՆԱՏՕ-ի դաշինքի ամրապնդման կարևորությունը, ներառյալ՝ Շվեդիային հնարավորինս շուտ որպես դաշնակից ընդունելու և Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակության հետագա ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ», - նշված է հաղորդագրությունում։
Ջո Բայդենը նաև ողջունել է Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավելուն ուղղված «կառուցողական քայլերը»։ Էրդողանն օրերս այցելել էր Հունաստան և հանդիպում ունեցել երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
Կողմերը քննարկել են նաև Գազայի հատվածում իրավիճակը, անկլավ հումանիտար օգնություն մատակարարելու ջանքերի ընդլայնման կարևորությունը։ Բայդենը նաև կրկնել է, որ աջակցում է «իրեն պաշտպանելու Իսրայելի իրավունքը»։