Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 19-ին կամ 18-ին Անվտանգության խորհրդի նիստին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մանրամասն ներկայացրեց տիրող իրավիճակը, հեռանկարը, և այն, որ ուղղակի մենք գնում ենք դեպի պարտության, և առաջարկություն կար դադարեցնելու ռազմական պատերազմական գործողությունները, նույն կարծիքին էր նաև Տոնոյանը: Այս մասին «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:
Նա նշել է, որ այդ նիստին ներկա էին նաև ԱԺ ընդդիմադիր ներկայացուցիչներ, մանրամասն քննարկում է տեղի ունեցել, բայց պատերազմը դադարեցնելու որոշում չի կայացվել:
«Հետո Ռուսաստանի նախագահի խոսքերից, այլ աղբյուրներից եկած ինֆորմացիայից պարզվեց, որ դեռևս 2020 թվականին հոկտեմբերի 19-ին նման առաջարկություն եղել է Ռուսաստանի կողմից: Կոնկրետ, կետային առաջարկներր են եղել, այսինքն, ըստ էության, կյանքի էր կոչվելու լավրովյան պլանը»,- ասել է նա և առաջարկություններից ամենաշատը կարևորել ռուսական խաղաղապահ զորքեր Արցախ մտցնելու հարցը և նշել, որ չի կարող ասել, թե ընդհանրապես ինչու չէին քննարկման առարկա դառնում Ռուսաստանից հնչած առաջարկները:
Նա վստահեցրել է, որ Անվտանգութան խորհդրին չեն ներկայացվել Ռուսաստանի առաջարկները: «Ես նոյեմբերի ութին հրաժարական եմ տվել, նոյեմբերի 7-ի դրությամբ ես չեմ իմացել այդ մասին»,-ասաց նա:
Մանրամասները՝ Ագնեսա Խամոյանի հարցազրույցում: