Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն առաջարկեց ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ստեղծել ենթահանձնաժողով, որը պետք է պարզի հոկտեմբերի 7-ին պատերազմը չկանգնեցնելու հանգամանքները, պատճառները և այդ որոշման մասնակից անձանց շրջանակը:
«Ռուսաստանը հոկտեմբերի 7-ին առաջարկել է պատերազմը կանգնեցնել։ Ուզում եմ արձանագրել, որ հոկտեմբերի 7-ի դրությամբ մենք ունեինք ընդամենը, եթե չեմ սխալվում, 356 զոհ՝ պաշտոնական տվյալներով։ Այսօր ունենք 3900-ին մոտ զոհ։ Եթե հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգներ, կունենայինք մոտավորապես 3600-ից պակաս»,- ասաց Ղազինյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մերժեց այդ հարցը օրակարգում ներառելու առաջարկը, փոխարենն առաջարկեց այդ հարցը քննարկել արտահերթ նիստով:
«Իմ առաջարկը մերժվեց, իշխանությանը հետաքրքիր չէ պարզել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այս առաջարկի մերժումը, երբ կարող էին հազարավոր մարդիկ չզոհվել: Դա ձեր գլխացավանքն է, ձեր պատասխանատվությունն է: Ես այստեղ մնալու ցանկություն չունեմ»,-ասաց Արթուր Ղազինյանը և լքեց նիստերի դահլիճը: