|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկը՝ դադարեցնել Ղարաբաղում իր բանակի առաջխաղացումը, ծուղակ է: Այս մասին «Վզգլյադ» թերթին ասել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ եթե Բաքուն բավարարվի միայն Լաչինի միջանցքի վերահսկողությամբ, դա կնշանակի ղարաբաղահայության ամբողջական շրջափակում:
«Հասկանալի է, թե ինչու է հենց հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման վերջնագիր ներկայացնում: Ադրբեջանական բանակը կարողացել է վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող յոթ շրջաններից չորսի վրա, որոնք վերահսկվում էին հայկական զորքերի կողմից: Միևնույն ժամանակ, Լաչինի և Քելբաջարի շրջանները, որոնք վերահսկվում են հայերի կողմից, շատ կարևոր են՝ որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Ալիեւն ասել էր, որ Բաքուն կդադարեցնի առաջխաղացումը Արցախում, երբ վերահսկողություն ստանա Բերձորի ու Քարվաճառի շրջանների ու Ակնայի շրջանի որոշ հատվածների վրա: