Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Մենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արարատ Միրզոյանի և Արսեն Թորոսյանի անկեղծ ցավակցությունները Անկարայի ուղղությամբ ոչ թե դիվանագիտության դրսևորում է, այլ ուղղակի անպոչ գդալի վարքագիծ (Արսեն Թորոսյանի պարագայում շատ ավելի ճղճիմ դրսևորմամբ, քանի որ էս հարցում ֆունկցիա չունի)։
Ձեր անկեղծ ցավակցությունները հաստատ չեն կանգնեցնելու թուրքերին ու ադրբեջանցիներին մեզ էս աշխարհի երեսից վերացնելու հարցում, Գրիգոր Զոհրապի ու Թալեաթի մտերմությունից ավելի մոտ չեք Էրդողանին ու Չավուշօղլուին։ Բացի դա էլ, տղե՛րք, ձեր խոսքն ու ժեստը արժեք չունեն, միջազգային կշիռ չունեն, քանի որ նախ՝ ձեզ արհամարհում ու չի ընդունում հայության ընտրանին, հայ ժողովուրդը, երկրորդ՝ դուք սոլիդ չեք, հասկանու՞մ եք, տղե՛րք, դուք լուրջ չեք, ձեր վրայից պետության հոտ չի գալիս, մի հատ հայելու մեջ ձեզ նայեք, չե՞ք ամաչում ձեր դեմքի արտահայտության ու ձեր ստանձնած պատասխանատվության համադրությունից, ինչպես կասեր մեր դասախոսներից մեկը, «դուք պատահական մարդիկ եք», ուղղակի ալիքի վրա եկել եք իշխանության ու երկիր եք ներկայացնում, ձեռքի հետ էլ պետությունն եք կործանում, ժողովրդին եք դժբախտացնում։ Դուք գուցե ուրախանում եք, որ հայոց պատմության էջերում եք հայտնվել, բայց իմացեք, որ սերունդները ձեզ հայհոյելու են, ազգային դժբախտության խորհրդանիշներ...»: