կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 14:16
Քաղաքական

Մերժելով պատերազմը կանգնեցնելու 2 առաջարկները՝ մեր երկիրը տարան ծրագրված պարտության. դիտարկում

Մերժելով պատերազմը կանգնեցնելու 2 առաջարկները՝ մեր երկիրը տարան ծրագրված պարտության. դիտարկում
Տնտեսագետ Զավեն Խուկեյանը գրում է․
 
«Ընդամենը օրեր անց կլրանա 44-օրյա պատերազմի մեկ տարին... պատերազմը մեզնից խլեց շատը ու շատերին... իսկ ինչ կլիներ եթե...
 
Այսօր իլհամ ալիևը իր խոսքում բացահայտել է , որ պատերազմի ընթացքում մեր երկրին առաջարկվել է 2 անգամ կանգնեցնել պատերազմը դեռ ավելի վաղ փուլում:
 
Առաջին անգամ այդ առաջարկն արվել է հոկտեմբերի 7-ին, երբ դեռ մենք չէինք զրկվել Շուշիից Հադրութից (այդ օրը առաջին օրն էր, երբ Հադրութում թեժ մարտեր էին ընթանում ահաբեկիչների և հայկական զորքերի միջև), բազմաթիվ այլ գյուղերից ու բնակավայրերից, երբ իմ շատ ու շատ ընկերներ դեռ կողքիս էին, երբ մենք այդքան ստորացված չէինք, իսկ օրվա գործող կառավարությունը տարավ մեր երկրիը ծրագրված պարտության՝ մերժելով երկու առաջարկներն էլ, իսկ երբ արդեն թշնամին Շուշվա բարձունքում էր, ծրագրված պարտությունն արդեն իրականություն էր... ալիևը իր խոսքում նշել է՝ հայկական կողմը երկու անգամ կորցրել է պատմական պահը կանգնեցնելու կռիվը... ի՞նչ է այս ամենը նշանակում, ո՞վ է պատասխանատուն իմ այդքան ընկերների կյանքի համար, այդքան անտուն մնացած հայրենակիցների ու կորսված հայրենիքի համար...»։