Մահացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Գևորգ Հովսեփյանը:
Այս մասին հայտնում է համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:
«ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ֆակուլտետի ուսանողության անունից հայտնում է իր խորը ցավակցությունը:
Պարոն Հովսեփյանի ավանդը ուսանողների կրթության և որպես հայ մարդ արժեհամակարգի ձևավորման գործընթացում անգնահատելի է: Վերջինիս՝ հայրենիքին մատուցած մեծ ավանդը և ուսանողներին ժառանգած գիտելիքներն ու գաղափարները միշտ վառ կմնան բոլորիս սրտերում ու հուշերում»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
Գևորգ Հովսեփյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 12-ին՝ ժամը 18։00-ին, Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում: