Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել։
«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը, անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների կողմից բնապահպանական ակնհայտ շինծու պատճառաբանություններով, մեծաքանակ զինված մարդկանց անմիջական աջակցությամբ իրականացվող տարաբնույթ խիստ մտահոգիչ սադրանքներին, որոնց արդյունքում արդեն տևական ժամանակով արգելափակվել է Արցախը Հայաստանի և, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչպես նաև 3 օր շարունակ փակվել էր Արցախի հայաբնակ բնակավայրերում Հայաստանից մատակարարվող բնական գազի հոսքը՝ արձանագրում է, որ ամբողջովին խաթարվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։
Նմանօրինակ սադրիչ գործողությունների բուն նպատակը՝ առանց զենքի անմիջական գործադրման, բայց և դրա կիրառման սպառնալիքով միջազգային ահաբեկչության շարունակական իրականացումն է, ինչպես նաև Արցախի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելը, ինչը հերթական անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Ստեղծված կացությունն ավելորդ անգամ անվիճարկելի է դարձնում այն պարզ իրողությունը, որ արցախահայության անվտանգությունը որևէ պայմանով հնարավոր չէ երաշխավորել Ադրբեջանի կազմում:
Այն, որ օրինականության շղարշով քողարկված հիշյալ սադրանքները հընթացս հետապնդում են ռազմական սպառնալիքի ազդեցությամբ նորանոր զիջումներ կորզելու նպատակ, վկայում են Թուրք և Ադրբեջանցի պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները։ Մասնավորապես, ներկայումս Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի վերադառնա Թուրքիա, մինչև չբացվի «Զանգեզուրյան միջանցքը»։
Վերոգրյալ իրողության հաշվառմամբ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը արձանագրում է՝
- 120 հազար խաղաղ բնակչի պատանդառությունը միջազգային աննախադեպ ոճրագործություն է, այն առերևույթ բովանդակում է միջազգային ահաբեկչության հատկանիշներ, հումանիտար աղետի հանգեցրած հիշյալ գործողությունները համարվում են մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ։
- Նշված գործողություններով ադրբեջանական կողմը խախտել է նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի «Կրակի դադարեցման մասին» եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես այդ փաստաթղթի 6-րդ կետը, որի համաձայն. «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։
Վերլուծելով ստեղծված ծայրահեղ սպառնալից, օրհասական վիճակը և նկատի ունենալով այն ապագայում պարբերաբար կրկնվելու վտանգը, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Հայաստանը Արցախի, այդ պետության հայ ազգաբնակչության առջև ունի սահմանադրական անբեկանելի պարտավորություններ:
Ուստի ՀՀ իշխանություններից պահանջում ենք՝