կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-25 22:43
Հասարակություն

Մահացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը

Մահացել է  ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը
Մահացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ Ժուրնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջից: 
 
«ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողների անունից խոր ցավակցություն ենք հայտնում Մուշեղ Հովսեփյանի ընտանիքին, մտերիմներին ու բարեկամներին, սգում ենք այս անդառնալի ու ծանր կորուստը և ապավինում այն լուսավոր, վեհ ու առինքնող կերպարին, որ իր ապրած 60 տարիներին կերտեց Մուշեղ Հովսեփյանը՝ դառնալով սկզբունքայնության, մարդասիրության, ընկերասիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:
 
Ցավալի կորուստ բոլորիս համար»,- գրված է հաղորդագրությունում։