«Նախքան տարբեր մարդկանց որակումներ տալը, հայտնի լևոնականի որդի Ռուբեն Ռուբինյանը լավ կաներ հանրությանը և հատկապես իրեն ձայն տվողներին բացատրեր, թե ի՞նչ գործունեություն էր ծավալել Թուրքիայում 2017-2018 թթ-ին, ի՞նչ «արժանիքների» համար էր ինքն ընտրվել այդ ծրագրին մասնակցելու համար, եւ ինչպե՞ս ստացվեց, որ այդ ծրագրից անմիջապես հետո դարձավ ԱԺ պատգամավոր։ Վստահ եմ, որ ի տարբերություն Սոֆյայի եւ մի շարք այլոց, Ռուբեն Ռուբինյանը առանց Նիկոլի իրոք մի ուսապարկ էլ չէր արժենա։
Նաև շատ հետաքրքիր է, թե արդյո՞ք իրեն ընտրողները տեղյակ էին, որ 2017-2018 թթ-ին Ռուբինյանը սովորել է Թուրքիայում։ Եւ հաջորդ հարցը, ինչու՞ է նրա կենսագրությունից հանված Թուրքիայում սովորելու վերաբերյալ հատվածը։ Թաքցնելու բան ունի՞:
Հ.Գ.
Հա, շատ հետաքրքիր էր նաև, որ ազգությունը, որպես այդպիսի նշված չի, դրա փոխարեն՝ քաղաքացիություն է նշված՝ Հայաստան։ Էն Անտարեսի Արմենն էլ էր ասում, թե ինքն հայ չի, այլ Հայաստանցի է։ Ու ընդհանրապես, էդ կուտոկի մոտ հայի փոխարեն հայաստանցի լինելը մի տեսակ գերիշխող է։ Նկատել եք չէ՞...