կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-17 10:00
Հասարակություն

Ալիկ Սարգսյանը մտադիր է Գյումրիում բիզնես գործունեություն ծավալել. «Ժողովուրդ»

Ալիկ Սարգսյանը մտադիր է Գյումրիում բիզնես գործունեություն ծավալել. «Ժողովուրդ»

Գյումրի քաղաքի բնակիչները «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը վերջին շրջանում հաճախակի է լինում Գյումրիում։

«Ըստ մեր զրուցակիցների՝ Սարգսյանը Գյումրիում բիզնես գործունեություն ծավալելու մտադրություններ ունի։ Ընդ որում, նա Գյումրի է գնում ծառայողական ավտոմեքենայով, որին նաեւ ուղեկցում են Գյումրիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Երեկ «Ժողովուրդ»–ը զրուցել է Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ բիզնեսի մասին է խոսքը, ու ինչու է հաճախ լինում Գյումրիում։

«Ես մեկ տարուց ավել է, ինչ Գյումրի չեմ գնացել, անցած տարի եմ մի անգամ գնացել թաղում ու հետ եմ եկել։ Ես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ի՜նչ ռեստորան, ի՞նչ բիզնես, չեմ կարողանում հասկանալ։ Ես անկեղծ՝ չգիտեմ, թե ինչու են մարդիկ նման բաներ հայտարարում, երբ որ իրականում նման բան չկա։ Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում ինչ-որ բիզնեսի մասին»,– վստահեցրեց Ալիկ Սարգսյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։