Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորի քայլին ի պատասխան հետեւեց ՔՊ կուսակցության եւ իմքայլական պատգամավորի վիրավորական հայտարարությունները, ինչը բնորոշ է տոտալիտար աղանդի վարքագծի։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «21-րդ դարում քաղաքական կուսակցությունից եւ ԱԺ պատգամավորից նման հայտարարությունը պարզապես քաղաքական տհասություն է հիշեցնում։
Ամենեւին նպատակ չունենալով խառնվել իմքայլականների եւ ՔՊ-ի ներքին գործերին, ուզում եմ շեշտել, որ 2018թ. որեւէ մեկը ձեզ չի օժտել մանդատով՝ բանակցությունները տանել փակուղի, երկիրը տանել պատերազմի, թշնամուն հանձնել Արցախի Հանրապետության զգալի մասը՝ վտանգի տակ դնելով Արցախի մնացյալ հատվածի պետականությունն ու անվտանգությունը, բայրաքթարների դեմ ուղարկել անզեն զինվորներին, ստանձնել հազարավոր զոհերի եւ անհետ կորածների պատասխանատվությունը եւ մեղավորությունը, վտանգել ՀՀ պետական սահմանները, Հայաստանը գյուղ առ գյուղ հանձնել թշնամուն։
Առհասարակ կարեւոր հարց է, արդյո՞ք նրանք ունեն իրավունք հիշատակել «մանդատ» բառը։
Կրկին անգամ չխառնվելով իմքայլականների ներքին գործերին, ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել՝ պատմությունը կգնահատի իմքայլականներից յուրաքանչյուրի որոշումները՝ ոչ միայն հավաքական, այլեւ՝ անհատական պատասխանատվության եւ մեղավորության տեսակետից։
Եվ վերջում ամենակարեւոր դիտարկումը. ո՞ւմ ուսապարկն է դարձել «Իմ քայլը» ողջ խմբակցությունը։